Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 14, 2011 16:15

Մարտի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Պարագվայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-պարագվայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:
Դեսպան Գիլյենը, շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նախարար Նալբանդյանը ողջունեց պարագվայական կողմի առաջարկությունը երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակայում համապատասխան հուշագիր ստորագրելու մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր, երկուստեք կարեւորեցին Հայաստանի եւ Պարագվայի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի շրջանակներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply