Հրաժարվում են պատվիրակներ ուղարկել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2011 14:08

Մարտի 21-27-ը Տոկիոյում պետք է անցկացվեր գեղասահքի աշխարհի առաջնությունը: Սակայն Ճապոնիայում տեղի ունեցած երկրարշարժի պատճառով Գեղասահքի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել այդ ստուգատեսը: Բանն այն է, որ զգալի թվով երկրներ հրաժարվել են իրենց ներկայացուցիչներին գործուղել մրցավայր: Հիշեցնենք, որ Ծագող արևի երկրում մարտի 11-ին 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել և 10 մ-ոց ցունամի է առաջացել: Տարերային աղետի հետևանքով մեծ ավերածություններ են տեղի ունեցել, իսկ մարդկային զոհերի թիվն անցնում է 9 հազարից:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply