Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում. 2 մարդ զոհվել է, 4-ը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 13:49
Այսօր ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.40-ի սահմաններում Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել 47-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած «Վազ-21120» և 30-ամյա Էդվարդ Գրիգորյանի վարած «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Խաչատրյանը և նրա ուղևոր, 28-ամյա Արտակ Աբրահամյանը տեղում մահացել են, իսկ Ա. Խաչատրյանի մյուս ուղևորը, Է. Գրիգորյանն ու նրա 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
