«Շախտյորի» երկրորդ պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2011 13:53

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը» ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում  հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց  Լվովի «Կարպատներին»: Ի դեպ, Մխիթարյանը թիմի  մեկնարկային կազում խաղադաշտ դորս եկավ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:Մինչև այդ  դոնեցկցիներն անընդմեջ 11 հաղթանակ էին տարել: «Շախտյորը» ընթացիկ առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց: Այդուհանդերձ, վաստակած 55 միավորով այն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մերձակա հետապնդողը` Կիևի «Դինամոն», ետ է մնում 9 միավորով:
Մարտի 20-ին «Շախտյորը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Վոլին» ակումբին:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply