Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 12:57
Մարտի 12-ին`ժամը 20.26-ին,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ::
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.54-ին, մարվել`21.00-ին:
Այրվել են Ե. Մարտիրոսյանին պատկանող ‘’Տոյոտա’’ մակնիշի 22 ԼՏ 518 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը:
…
Նույն օրը`ժամը 20.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոսկետափ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 21.45-ին:
Այրվել է մեկ էլ. սյուն և խոտածածկ տարածք` 3000 քմ մակերեսով:
…
Նույն օրը՝ժամը 22.41-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել՝ 00.22-ին:
Այրվել են Վ. Մկրտչյանին պատկանող տան նախասրահը և ննջասենյակը՝ իր գույքով:
…
Մարտի 13-ին՝ժամը 13.56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի հարակից ՛՛Դալմայի այգիներ՛՛ կոչվող տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.11-ին, մարվել՝ 14.22-ին:
Այրվել 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 15.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կողբ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, մարվել`15.54-ին:
Այրվել է մոտ 1 հա խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 15.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին, մարվել`17.32-ին:
Այրվել է Զ.Սաղաթելյանի տան տանիքը` 80քմ և հարակից 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
…
Նույն օրը՝ժամը 17:48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 114 շենքի տանիքում:
Հրդեհի ՛՛բիս-1՛՛ բարդության աստիճանի կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել`18.19-ին:
Այրվել է շենքի տանիքի մեկուսիչ շերտը(տոլ)` 30քմ մակերեսով:
…
Մարտի 14-ին՝ժամը 01.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեում` նախկին ՛՛Երևան-Սիթի՛՛ խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.14-ին, մարվել`02.18-ին:
Այրվել է օդորակիչ, սառնարան և առաստաղ` 10 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
