Գիտնականները պարզել են, թե ինչու է տղամարդկանց դուր գալիս կանացի կուրծքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 12:45

Գերմանացի գիտնականները անսպասելի հետևություն են արել. պարզվում է, որ տղամարդիկ  հայացքը բևեռում են կանացի գեղեցկության վրա ոչ միայն հետաքրքրասիրությունից, այլև, փաստորեն բնազդով: Այդպիսով նրանք  երկարացնում են կյանքի տևողությունը 4-5 տարով:

Պարզվել է, որ օրական 10 րոպե կնոջ կրծքով հիանալը  բավարար է, որպեսզի տղամարդն ուժ և էներգիայի հոսք զգա: Այդ «զբաղմունքը»  տղամարդու օրգանիզմի վրա խիստ բարերար ազդեցություն ունի: Գիտնականները երևույթը բացատրում են նրանով, որ այս պրոցեսի ժամանակ առաջացած գրգիռը կարգավորում է  արյան շրջանառությունն ու    սրտի աշխատանքը:

Գեղագիտական այս  պրոցեդուրան, մասնագետների համոզմամբ, գերազանց կանխարգելիչ միջոց է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Նրանք նույնիսկ կարծում են, որ  կանացի կրծքի դիտման արդյունքը   հավասարազոր է   աերոբիկայով 30 րոպե զբաղվելուն:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply