Սաուդյան Արաբիայի արքայադստերից հանգստի ժամանակ 16 մլն դոլար են գողացել

Օրվա լուր | | August 10, 2009 18:04
Colonna Pevero հյուրանոցը Սարդինիայում

«Colonna Pevero» հյուրանոցը` Սարդինիայում

Իտալիայում Սաուդյան Արաբիայի արքայադստեր հյուրանոցային համարից 16 միլիոն դոլար են գողացել: Գողությունը տեղի է ունեցել Սարդինիա կղզում գտնվող «Colonna Pevero» հյուրանոցում, որտեղ արքայադուստրն իր հանգիստն էր անցկացնում:
Գողերը, հյուրանոցային համար  ներխուժելով, 10 րոպեի ընթացքում կարողացել են տանել պատի մեջ տեղադրված չհրկիզվող պահարանը` արքայադստեր զարդերով և փողերով: Գողությունը դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ. Սարդինիա է ժամանել Իտալիայում Սաուդյան Արաբիայի դեսպանության ներկայացուցիչը: Այժմ գողերին փնտրում են իտալական հատուկ գաղտնի ծառայությունները:
Ավելի վաղ Սարդինիայում տեղի էր ունեցել ևս մեկ նման գողություն. «Iti Hotels» հյուրանոցային ցանցում ընդգրկված մեկ այլ հյուրանոցում թալանել էին մարոկացի գործարարի` գողանալով 150 հազար եվրո:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply