Երեք առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2011 12:29

Մոնակոյում մեկնարկել է  շախմատի ավանդական «Ամբեր» մրցաշարը, որի մասնակիցներն ամեն տուրում մրցում են երկու անգամ` առանց խաղատախտակին նայելու (կույր) և կարճացված ժամանակով պարտիայում: Առաջին մրցափուլում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անի Գիրին էր: Մեր երկրի ներկայացուցիչը երկու հանդիպումն էլ գրանցեց իր օգտին: Երկրորդ տուրում Արոնյանը հանդիպեց ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարի Նակամուրայի հետ: Կույր շախմատում մեր մարզիկն առավելության հասավ, իսկ մրցակիցների արագ շախմատի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:Երկու տուրից հետո առաջատարները երեքն են: 4 հնարավորից վաստակած  3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են` Արոնյանը, նորվեգացի Մագնուս Կառլսենը և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply