Շմոլ գազից թունավորումով երկու մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2011 10:55

Երեկ`  ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով Զաքարիա Սարկավագի փողոցի 131 շենքից բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա Նելլի Ղ.-ն և 14-ամյա Թերեզա Ռ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:

Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply