Գիտնականները գտել են Ճապոնիայի երկրաշարժի պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 9:53

Ռուս գիտնականները կարծում  են, որ եկրաշարժի պատճառը Լուսինն է կամ էլ  արեգակնային փոթորիկները: Լուսինը մոտենում է Երկրագնդին, իսկ մարտի 19-ին ականատես կդառնանք լիալուսնի: Նրանց կարծիքով` հնարավոր է, որ երկրաշարժի պատճառ է դարձել   արբանյակի մոտեցման գործընթացը (լրացուցիչ գործոն է եղել արեգակնային ակտիվությունը):

Հայտնի է, որ  Լուսնի զանգվածն ուժեղագույն ազդեցություն է թողնում Երկրագնդի վրա:  Հենց Լուսինն է «մեղավոր» տեղատվությունների ու մակընթացությունների համար: Որքան բնական արբանյակը մոտ է երկրին, այնքան զգալի  է նրա ազդեցությունը  երկրակեղևի վրա:

Մինչ այս գիտնականները հզոր երկրաշարժեր կանխատեսել էին` պայմանավորված լուսնի մոտեցմամբ: Եվ ահա հիմա  ինքներս ենք դրանց  վկան:

Ճապոնիան սեյսմոակտիվ գոտում է գտնվում, և Լուսնի մոտեցումը կարող էր ինչպես երկրաշարժի պատճառ դառնալ, այնպես էլ` սրել կատակլիզմը: Եվ սա, մասնագետների խորին համոզմամբ, աղետների սկիզբն է միայն:

Գիտնականները կարծում են , որ միայն մեկ տարի անց  Ճապոնիայի աղետի գոտին լրիվ կհանգստանա, իսկ մինչ այդ անընդհատ ցնցումներ կգրանցվեն

Դիտվել է 2113 անգամ:
Print Friendly

Leave a Reply