Ճապոնիայի երկրաշարժը երկրի առանցքը տեղաշարժել է 10 սմ-ով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2011 8:38
Երկրաշարժի հետևանքով Երկրագնդի առանցքը տեղաշարժվել է գրեթե 10 սմ-ով, հայտնում են Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտից:
Մասնագետների կարծիքով, ստորգետնյա ցնցումների ազդեցությունը Երկրագնդի պտտառանցքի վրա ավելի զգալի էր, քան 2004-ին Սումատրայի երկրաշարժի ժամանակ: Այն ժամանակ առանցքը տեղաշարժվել էր 6 սմ-ով: Իսկ 2010-ին Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ այդ տեղաշարժը կազմել էր 8 սմ, ինչը հանգեցրեց երկրային օրվա 1,26 միկրովայրկյան կրճատման:






Facebook
Tweet This
Email This Post
