Ճապոնիայում երկրաշարժը տասնյակ միլիարդների վնաս է պատճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 8:10

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  պատճառված վնասը կարող է կազմել 14,5-34,6 մլրդ դոլար, հայտնում է Agence France-Presse-ը:

Ընկերության խոսքով` այս տվյալները միայն ապահովագրական ընկերություններին են վերաբերում, իսկ վնասի իրական արժեքը զգալի մեծ կլինի: Իշխանությունները նման տվյալներ առայժմ չեն հրապարակել:

Ներկայումս երկրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Զոհերի ու ավերածությունների թիվն անընդհատ փոփոխվում է: Երկրի իշխանությունների խոսքով` Հոնսյու կղզու ափերից 130 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը Ճապոնիայի պատմության մեջ  ամենաավերիչն է եղել:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply