«Ֆուկուսիմա-1»ԱԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2011 7:46

Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում պայթյուն է եղել.ԱԷԿ-ի  հետևի բլոկից ծխասյուն է բարձրանում: Ինչպես ճշգրտում է  Associated Press –ը, իշխանությունները ենթադրում են, որ ԱԷԿ-ի երրորդ ռեակտորի ծածկի տակ կուտակված  ջրածինն  է պայթել: Tokyo Electric Power Co-ի տվյալներով` ռեակտորը չի վնասվել: Ատոմակայանի շրջակայքում ռադիացիոն ֆոնը  կազմում է 751 միկրոզիվերտ /թույլատրելի սահմանը 500 միկրոզիվերտ է/:  Մարտի 12-ին, առաջին պայթյունից հետո ռադիացիան մեկ ավելանում է մեկ նվազում: Առավելագույն` 1557,5 միկրոզիվերտ գրանցվել է կիրակի օրը: ԱԷԿ-ում շարունակում են օգտագործել օվկիանոսի ջուրը` կանգնած ռեակտորների հովացման համար:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply