ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Օրվա լուր | | March 12, 2011 20:44

Մարտի 13-15-ը աշխատանքային այցով Լոնդոն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Նախատեսվում են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների, Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լորդերի պալատի լիագումար նիստին:

Լոնդոնում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply