Մարտի 30-ին ժամը 19:30-ին տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Ալաբինայի մենահամերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 13, 2011 14:47
Ալաբինան պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել դեռևս երիտասարդ տարիքում: Արագ նվաճելով հայրենիքի բոլոր բեմերը` նա դուրս եկավ միջազգային ասպարեզ: Ալաբինայի ձայնասկավառակների միլիոնավոր օրինակների վաճառքը նրա միջազգային հաջողության միայն սկիզբն էր: 2005 թվականին նա թողարկեց իր հինգերորդ ձայնասկավառակը, որի ձայնագրման աշխատանքներն իրականացվել էին Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում: Չնայած ձայնասկավառակի մեծ հաջողությանը` Ալաբինան դադար է վերցնում և 2007 թ.-ին լույս աշխարհ է բերում իր երկվորյակներին: Նրա` 2009 թ.-ին ձայնագրած «Յահադ» երգը Նյու Յորքում կայացած Apple Music Awards-ի ժամանակ արժանանում է «տարվա լավագույն երգ» մրցանակին` համալրելով Ալաբինայի բազում մրցանակաների շարքը:
Ներկայումս Ալաբինան աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա:
Սպասված երևանյան համերգին երգչուհին կներկայացնի հին ու սիրված հիթեր, ինչպես նաև նոր ստեղծագոծությունները:
Համերգի կազմակերպիչն է «Նուռ Փրոմոուշենս» ընկերությունը:







Facebook
Tweet This
Email This Post
