Բաքվում ընդդիմության միտինգը ցրել են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2011 9:27

Ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է մարտի 12 –ին Բաքվի կենտրոնում ընդդիմության անց կացրած միտինգի մասնակիցներին , հաղորդում է Ռիա նովոստին: Ըստ“Ազադլիգ’ ռադիոկայանի ձերբակալվածների թիվը անցնում է 40 –ը:

Սկզբում “Մուսաֆաթ ”ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները դիմել էին միտինգ անց կացնելու համար քաղաքի կենտրոնի շատրվանների հրապարակում, բայց քաղաքի իշխանություններից մերժում էին ստացել :
Առաջարկվել էր միտինգ անց կացնել Բաքվի ծայրամասում գտնվող ստադիոնում: Ընդդիմադիրները փորձել են միտինգ անել քաղաքի կենտրոնի հրապարակում,որտեղ նրանց չեն թողել:
Ընդդիմադիրների կողմնակիցները երթով շարժվել են դեպի ծովափնյա փողոց գոչելով “Ազատություն” և “Հեռացում”: Մասնակիցները պնդում են ,որ ոստիկանությունը իրենց կանգնեցրել է կոշտ ու կոպիտ, օգտագործելով մահակներ: Միտինգը նվիրված էր քաղաքացիական ազ ատություններին և ժողովների ազատությանը:

Նախօրեին ընդդիմադիր ԶԼՄ-ները հաղորդել էին տարբեր շարժումների տասից ավելի երիտասարդ ակտիվիստների ձերբակալության մասին, ովքեր Բաքվի կենտրոնում նպատակ ունեին նշել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի մեկ ամիսը:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply