Ճապոնական քաղաքում անհետ կորել են 9,5 հազար մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 22:42

Ճապոնական Մինամիսանրիկոյի բնակչությունը 17հազարից ավել մարդ է: Մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո անհետ կորել են 9,5 հազար բնակիչ հաղորդում է Kyodo News գործակալությունը հղում անելով տեղական իշխանություններին: Իր հերթին Agence France-Presse հղում անելով ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդում է Մինամիսանրիկոյի 10 հազար բնակչի անհետացման մասին:
Ճապոնիայում այս տարվա մարտի 11-ի 8,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հոնսյու կղզու ափերից 130կմ-ի վրա; Վերջին տվյալների համաձայն աղետից մահացել են 1200-ից ավել մարդ ,անհետ կորածների թիվը 10 հազարից ավել է:
Ամբողջովին կամ մասամբ ավերվել են 3400 տուն,համարյա լրիվ ջրի տակ են անցել մի քանի քաղաք և բնակելի կետեր:
Ստորգետնյա ցնցումների պատճառով վթար տեղի ունեցավ “Ֆուկուսիմա-1 ”ատոմակայանում: Սկզբից շարքից դուրս է եկել սառեցման համակարգը,հետո մարտի 12 –ի առավոտյան պայթյուն էր եղել: ԱԻ հետևանքով ռեակտորը վնասվել էր և ռադիոակտիվության արտհոսքի վտանգ առաջացել:
Դիտվել է 1393 անգամ: