22-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել` կամրջից ցած նետվելու միջոցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 17:56
Այսօր առավոտյան 22-ամյա մի երիտասարդ է ինքնասպան եղել` Կիեւյան կամրջից իրեն ցած նետելով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ կամրջից ցած նետվածը Երեւանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 22-ամյա Միքայել Լեւոնի Վասիլյանն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
