Օտարերկրյա լրագրողներին Հայաստան մուտքի արտոնագիր չեն տրամադրել` անվտանգության նկատառումներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2011 15:11

Չորս օտարերկրյա լրագրողներին Երեւանի օդանավակայանում մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել:

Խմբի պրոդյուսերը հայտարարել է, որ Լիտվայից, Էստոնիայից եւ Ֆինլադիայից լրագրողներ են ժամանել Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի նկարահանումներ կատարեն Ֆինլանդիայի “Yle” հեռուստաընկերության հաղորդման, ինչպես նաև Կովկասում զինված հակամարտությունների մասին փաստագրական ֆիլմի համար:

Պրոդյուսերի խոսքով այդ փաստագրական ֆիլմը պետք է “Խաղաղ Կովկաս” ծրագրի մի մասը լիներ։ Ընդ որում, այդ ֆիլմի մի մասն արդեն նկարահանվել է Բաքվում՝ բրիտանացի վավերագրողների կողմից։ Այն պատմում է հակամարտության գոտում աշխատող երիտասարդ լրագրողների եւ թղթակիցների խորհրդաժողովի մասին:

«7օր»–ը ՀՀ ԱԱԾ-ից փորձել է պարզել, թե ինչն է եղել Հայաստան լրագրողների մուտքն արգելելու պատճառը։

ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հայտնել է, որ մուտքի արտոնագրեր այդ լրագրողներին չի տրամադրվել՝ տեղեկատվական անվտանգությունից ելնելով։

Խմբի անդամներն ու անձամբ պրոդյուսեր Անդրյուս Բրոկասը սերտ համագործակցում են Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ և ֆինանսական աջակցություն ստանում։

“Հակահայկական տրամադրություններով և հարևան երկրի կողմից հովհանավորվող այդ ստեղծագործական խմբի մուտքը Հայաստան թույլատրելի չէ”,–ասել  է Արծվին Բաղրամյանը։

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply