Հոլանդիան սառեցրել է Լիբիայի հաշիվները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 14:55
Հոլանդիան սառեցրել է Լիբիայի պետական բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի և երկրի անկախ ներդրումային հիմնադրամների հաշիվները։ Խոսքը խոշոր գումարների մասին է։ Ստույգ գումարի չափը չի հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն կարող է հասնել 2 մլրդ եվրոյի։
Օրերս Եվրամիությունն ուժեղացրել էր Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները՝ սառեցնելով նավթի արտահանման եկամուտները վերահսկող՝ Լիբիայի ԿԲ–ի և անկախ հիմնադրամի ակտիվները։
Փետրվարի վերջին Կադաֆիի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանեցին ԱՄՆ–ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդը, ինչպես նաև Կադաֆիին և նրա 25 մերձավորներին արգելվեց մուտք գործել Եվրոպա։






Facebook
Tweet This
Email This Post
