Թուրքիայի առաջին տիկինը փրկվել է մահից` շնորհիվ թիկնապահի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2011 14:15

Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը նախորդ շաբաթ օդանավակայան մեկնելու ճանապարհին մի կերպ է փրկվել մահից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ,  մարտի 3-ին Թուրքիայի նախագահի կինը ծառայողական մեքենայով մեկնել է օդնավակայան, և նախագահի վարորդը ընթացքի ժամանակ ուշագնաց է եղել` վտանգելով առաջին տիկնոջ կյանքը:

Մեքենան սկսել է 90 կմ արագության տակ այս ու այն կողմ ճոճվել, և վարորդի կողքին նստած թիկնապահը արագ վերցրել է ղեկի կառավարումն ու փրկել մեքենան  հնարավոր բախումից։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա ստամոքսի խոցը պայթել էր։

Թուրքիայի նախագահն, իմանալով իր թիկնապահների զգոն գործողությունները, շնորհավորել է թիկնազորի պետին եւ ասել, թե ինքը հպարտ է, որ ունի նման թիկնազոր։

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply