Աշխարհի ամենափոքր տեսախցիկները ստեղծվել են Գերմանիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2011 13:45

Գերմանական Ֆրաունհոֆերի ինստիտուտի աշխատակիցները մշակել են աշխարհի ամենափոքր տեսախցիկը: Այն իրենից խորանարդ է ներկայացնում, որի մի կողմի երկարությունը 1 մմ է: Խորանարդ մատրիցան  ունի  հորիզոնական ու ուղղահայաց 250 փիքսել: Այսինքն` նրա հնարավորությունը կազմում է 0,06 մեգափիքսել: Համեմատության համար, օրինակ` բյուջետային բջջային հեռախոսների տեսախցիկների հնարավորությունը մոտավորապես 0,3 մեգափիքսել է: Լավագույն նմուշներում այդ ցուցանիշը կարող է 8 մեգափիքսելի հասնել:

Նորույթը մշակվել է ճապոնական Awaiba ընկերության հետ: Հենց ճապոնական ընկերությունն է համարվում մատրիցայի մշակողը: Ենթադրվում է, որ նորույթը կկիրառվի բժշկական տեխնիկայում: Մշակողների հավաստմամբ, դրա արժեքն այնքան ցածր կլինի, որ այն կարող է միանգամյա օգտագործման համար ծառայել: Նորույթի մասսայական արտադրությունը կսկսվի 2012-ից:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply