«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորին պայթյունը չի հասել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 13:27
Մարտի 12-ին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունը չի հասել ատոմային ռեակտորին: Սակայն, 4 մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են: Մասնագետների գնահատմամբ, նրանց վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում: Kyodo News-ը հայտնում է, որ Ճապոնական կառավարության գլխ քարտուղար Յուկիո Էդանոն ճապոնացիներին կոչ է արել` հնարավորինս խնայել էլէկտրաէներգիան, զգուշացրել էներգամատակարարման հնարավոր սահմանափակումների մասին: ԱԷԿ-ի մատույցներում բնակվողներին խորհուրդ է տրվել փակել լուսամուտներն ու չլքել տները:






Facebook
Tweet This
Email This Post
