Ավտոպատահարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2011 12:30

Մարտի 11-ին՝ժամը 19.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մարտու¬նի-Սևան ավ¬տո¬ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Իվեկո՛՛ մակնիշի 22 ՕԼ 664 պետհամարանիշի բեռնատարը և ՛՛Նիս¬սան՛՛ մակնիշի 21 ՕԼ 707 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ՛՛Իվեկո՛՛ մակնիշի բեռնատարը շրջվել է: Ավտոպատահարի հետևանքով ՛՛Իվեկո՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1975թ.-ին ծնված Դավիթ Զաքյանը, ՛՛Նիս¬¬սան՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1970թ.-ին ծնված Ռուբեն Բալոյանը և ուղևոր,1960թ.-ին ծնված Սարգիս Ավե¬տիս¬¬¬յա¬նը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկա¬րար¬¬¬նե¬րի կան¬չի վայր հասնելը` տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց: Ռ.Բա¬լո¬յա¬նը և Ս.Ավե¬տիս¬յանը այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛բժշկական կենտրոն, ոտեղից Ռ.Բալոյանը դուրս է գրվել:
Ս.Ավե¬տիս¬յանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Դ.Զաքյանինը` բավարար:

Նույն օրը՝ժամը 22.00-ին ,տեղեկատվություն է ստաց¬վել, որ Երևան քա¬ղա¬քի Աճառյան փողոցի թիվ 2ա հասցեի հարակից տարածքում տեղի է ունե¬ցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛Մերսեդես՛՛մակնիշի 22 ՕՍ 634 պետհամարանիշի ավտոմեքենան բախ¬վել է էլ.սյանը: Մինչև փրկա¬րար¬¬նե¬րի կան¬չի վայր հասնելը` տուժածները տեղի ուժերով դուրս են բեր¬վել ավ¬տո¬մե¬¬քենայից: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ՛՛Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկա¬կան կենտ¬¬րոն են հոսպիտալացվել վարորդ,1976թ.-ին ծնված Արթուր Շիրինյանը, ուղևորներ՝1965թ.-ին ծնված Նինել Ստե¬փանյանը և 1962թ.-ին ծնված Ստեփան Մկրչյանը:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply