Ճապոնիայում ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հազարից ավելի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2011 10:32

Երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի պատճառով ավելի քան հազար մարդ է տուժել. 433-ը զոհվել են, իսկ 784-ը` անհետ կորած են: Լրիվ կամ մասնակի ավերվել է 3400 տուն: Գրեթե ամբողջությամբ ջրասույզ է եղել Ռիկուձենակատան, որը գտնվում էր Իվատե պրեֆեկտուրայից հյուսիս-արևելք: Նմանատիպ իրավիճակ է Միյակոյում ու Յամադայում: Երկրաշարժի հետևանքով  խափանվել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի աշխատանքը: Ճառագայթման մակարդակը տեղում  թույլատրելի սահմանը գերազանցում է 1000 անգամ: Լարված իրավիճակ է նաև  «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ում: Երկու ԱԷԿ-ներում էլ փորձում են ատոմային ռեակտորների համակարգից դուրս հանել գոլորշին:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply