ԱՄՆ-ում 12 մլն մարդ է բուժվել քաղցկեղից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2011 10:13

Ներկայումս, պաշտոնական վիճակագրական տվյալներով ԱՄՆ-ում ապրում է 12 մլն մարդ, ովքեր բուժվել են քաղցկեղից` 4 անգամ ավելի շատ, քան 40 տարի առաջ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 20-րդ հասուն մարդը կամ էլ բնակչության 4%-ն ունեցել է քաղցկեղ: 2001-ին հիվանդները կազմում էին բնակչության 9,8  մլն, իսկ 1971-ին` 3 մլն մասը: Ձեռքբերման մեջ մեծ նշանակություն ունի հիվանդության կանխարգելումն ու չարորակ ուռուցքների վաղ շրջանում հայտնաբերումը: Վիճակագրության համաձայն, 11,7 մլն քաղցկեղից բուժված հիվանդներից  7 մլն-ը 65 և ավելի բարձր տարիքի են, 54%-ը` կանայք: Բուժվածների մեջ մեծ թիվ են կազմում կրծքագեղձի (22%), շագանակագեղձի (19%) քաղցկեղի դեպքերը: Երրորդ տեղում հաստ ու ուղիղ աղիքի քաղցկեղներն են. Դրանից ապաքինվել է հիվանդների 10%-ը:  Քաղցկեղի ամերիկյան ընկերության հաշվարկներով, 2010-ին 1,5 մլ ամերիկացի է հիվանդացել քաղցկեղով, որոնցից  570 հազարը մահացել է:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply