Երիտասարդ ամերիկացիները սկսել են ավելի քիչ զբաղվել սեքսով
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 9:49
Երիտասարդ ամերիկացիներն ավելի քիչ , են զբաղվում սեքսով, քան իրենց տարեկիցները` մի քանի տարի առաջ: Այսպիսի արդյունքներ են ստացվել Ամերիկյան հետազոտական կենտրոնում` զանգվածային հարցումների հետևանքով: Գիտնականների եզրակացությունը հիմնված է հարցված 5,3 հազար երկու սեռի ամերիկացիների հայտնած տվյալներով. 15-24 տարեկան 28 %-ը հայտնել է, որ ոչ մի անգամ կյանքում չեն զբաղվել ոչ վագինալ, ոչ օրալ և ոչ էլ անալ սեքսով: Սեքսից լրիվ հրաժարվելու մասին հայտնել է հարցվածների 22%-ը: Ստացվում է, որ 2002 թվի համեմատությամբ, սեքսից ձեռնպահների թիվն ավելացել է 6%-ով: հետազոտական կենտրոնի մասնագետները կարծում են, որ այս տվյալները բավարար չեն համապատասխան եզրակացություններ անելու համար: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ սեքսի հանդեպ նման վերաբերմունքը ձևավորվել է Ջորջ Բուշ –կրտսերի նախագահության ժամանակ վարած պրոպագանդայի հետ, որը լայնորեն կիրառվում էր ամերիկյան դպրոցներում. Բուշը դեմ էր մինչամուսնական սեռական հարաբերություններին: ԱՄՆ-ում սեքսուալ ակտիվություն ունեցողների թիվը կրճատվում է: Փորձագետները սեքսից հրաժարվելու այլ պատճառներ են նշել. ուսման ու աշխատանքի պատճառով ժամանակի սղությունը, սպորտով, երաժշտությամբ տարվելը, համակարգչային խաղերը, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ու գիտելիքները:






Facebook
Tweet This
Email This Post
