Ճապոնական ԱԷԿ-ների ճառագայթման մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը հազար անգամ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 9:13
Ճապոնական “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ի միջուկային ռեակտորներից մեկում ճառագայթման մակարդակը նորմը գերազանցում է հազար անգամ: Այդ մասին մարտի 12-ին հայտարարել է “Կիոդո” լրատվականը` Միջուկային ու արդյունաբերական անվտանգության գործակալության տվյալով: Նույն ժամանակ ճառագայթման մակարդակը տերիտորիայի արտաքին սահմաններում թույլատրելի սահմանը գերազանցել է 8 անգամ: Ճառագայթման մակարդակի բարձրացումը պայմանավորված է հզոր երկրաշարժի հետևանքով ԱԷԿ-ի ներսում սառեցման համակարգի անջատումով: Այդուհանդերձ, հասարակական NHK հեռուստառադիո ընկերությունը` ճառագայթման անվտանգության ծառայության տվյալներով հայտնում է, որ ԱԷԿ-ի մոտակայքում բնակվողներին վտանգ չի սպառնում: Սակայն, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրահանգել է ԱԷԿ-ի մոտակայքում, 10 կմ գոտու բնակիչներին տարհանելու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
