Երկրաշարժից հետո Ճապոնիան կրակի և ջրի մեջ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | March 11, 2011 21:47Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսի հատակից 10 կմ խորության վրա է `Հոնսյու կղզու հյուսիս արևելյան մասում: Պաշտոնական տվյալներով զոհվել են 300 մարդ, բայց արդեն պարզ է,որ զոհերի թիվը ավելի շատ է, տնտեսական վնասի մասին մտածելն ահավոր է: Տոկիոյում նույնպես կան ավերածություններ:
Ցունամիի առաջին ալիքը շպրտվեց ափ անմիջապես երկրաշարժից հետո: Նրանք ովքեր չեն հասցրել դուրս գալ ջրից պրակտիկորեն չեն ունեցել փրկվելու հնարավորություն:
Միյագիի մարզպետարանում ` Հոնսյու կղզու հյուսիս արևելյան մասում 10 մետրից ավելի բարձր ալիքը ծով է տարել ամբողջական բնակավայրեր:Հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Կասկած կա ,որ ցունամիի ջրապտույտում անհետացել է մի անբողջ մարդատար գնացք: Ուղղաթիռներից նկարահանված այլ կադրերում երևում է, թե ինչպես է ալիքը տանում նավը,որի վրա մոտ հարյուր մարդ կար, նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Կառավարությունը իր ուժերի ներածին չափով փորձում է իրավիճակը վերահսկել,բայց աղետի չափերը ահռելի են:
“Ինչ վերաբերում է մեր ատոմային կառույցներին , նրանց մի մասի աշխատանքը կանգնեցվել է ավտոմատ ռեժիմով: Այս պահին ռադիացիայի արտահոսք չի գրանցվել: Իրավիճակին համապատասխան ստեղծվել է արագ արձագանքող շտաբ, մենք կապահովենք մարդկանց ապահովությունը: Կառավարությունը ամեն ինչ կանի նվազեցնռլու երկրաշարժի վնասները”,-վստահեցրել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը:
Աղետի գոտում չեն դադարում ցնցումները մինչ այժմ: Ճապոնիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը ցնցում է ամբողջ արշիպելանգը`ամենահյուսիսային Հոկայդո կղզուց մինչև հարավային Օկինավան:
Անմիջապես առաջին ցնցումներից հետո Տոկիոյում բռնկվել են մի քանի հրդեհ: Մայրաքաղաքի արվարձանում կրակի է մատնվել նավթավերամշակման գործարանը: Հրշեջները դեռ չեն կարողացել հսկել իրավիճակը :
Մի քանի ժամ Տոկիոն կաթվածահար էր եղել: Չէր աշխատում հեռախոսակապը, առանց հոսանքի էին մնացել 4 միլիոն ընտանիք: Մարդիկ արագ տարհանվել են բարձրահարկ շենքերից: Նույնիսկ նորակառույց սեյսմակայուն շենքերում ցնցումը այնքան ուժեղ էր ,որ ոտքի վրա կանգնելը դժվար էր, կահույքը ջարդրտված էր, ապակիները կոտրտված:
Չնայած ճապոնական սեյսմիկ սիստեմը ամենակատարյալն է աշխարհում , բայց նա էլ պատրաստ չէր այդպիսի հարվածին:
Սակայն նոր ցնցումների և ավերիչ երկրաշարժի վտանգը դեռ կա; Մինչ այսօր Ճապոնիայում 60 –ից ավելի երկրաշարժ է եղել և այսպիսի սեյսմիկ ակտիվությունը կարող է մի քանի օր տևել:






Facebook
Tweet This
Email This Post
