ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումները
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 0:20
ՀՀ Սահմանադրական դատարանը սույն թվականի փետրվարի 4-ին կայացրած որոշումներով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսփյանի ներկայացրած դիմումները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (20 մայիսի 2010 թվականի, ՀՕ-96-Ն) 1-ին հոդվածով ամրագրված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 103-րդ հոդվածներին համապատասխանության և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 18.12.2009թ. որոշմամբ արտահայտված մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցերը որոշելու վերաբերյալ:
Համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների`այսուհետ.
մինչդատական վարույթում գործով կայացված վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու վերաբերյալ հաղորդումներ ստանալիս դատախազները պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 հոդվածի, 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 04.02.11թ. որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261 հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել և իրավական դիրքորոշում հայտնել, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայման ենթակա են նաև մինչդատական վարույթում կայացված հիշատակված որոշումները:
Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը դատարանում փոփոխելիս դատախազները պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով` կայացնեն միայն մեղադրանքը փոփոխելու մասին որոշում` առանց նոր մեղադրական եզրակացություն ներակայցնելու` նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 04.02.11թ. որոշմամբ նման իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2009թ. որոշման վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
