Դաժան սպանություն Երևանում. 50-ամյա հայրը խոհանոցային դանակով սպանել է որդուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 11, 2011 22:58

Մարտի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարանում սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 50-ամյա Սեդրակ Գյումրյանը ժամը 16.00-ի սահմաններում նշված բնակարանում խոհանոցային դանակով սպանել է որդուն՝ 23-ամյա Սարգիս Գյումրյանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Սեդրակ Գյումրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանել կատարածը: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply