Սիրիայի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2009 20:38

bashar-al-asadԱշխատանքային այցով հունիսի 1-2-ը Հայաստանում կլինի Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Ալ Մուալլեմը: Սիրիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վաղը կկայանա 2 նախարարների հանդիպումը:

Հունիսին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան կժամանի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը: ՀՀ նախագահի հրավերը նրան անձամբ փոխանցել էր արտգործնախարար Նալբանդյանը` փետրվարի 26-ին Դամասկոսում կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էին հայ-սիրիական հարաբերություններին ու դրանց հետագա զարգացման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հայաստանի անկախացումից հետո սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Հայաստան: Խորհրդային տարիներին Հայաստան է ժամանել նախկին (հանգուցյալ) նախագահ Հաֆես Ալ Ասադը, ով այցելել էր նաև Ծիծեռնակաբերդ:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply