Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին, որում, մասնավորապես, ասված է

Պաշտոնական, Օրվա լուր | | March 11, 2011 21:21

«Ձերդ Մեծություն,

Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե­տի հետևանքների վերացմանը:

Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա­զատ­ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։-

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply