Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 20:59

Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

Հանրապետության ղեկավարը խորհրդակցության սկզբում ընդգծել է, որ հանդիպման նպատակը` արտաքին տնտեսական բացասական ազդակ­ներով պայմանավորված ներկա իրողու­թյունների պայմաններում կոնկրետ գերակայությունների սահմանումն է և քննարկման արդյունքում` միասին նախատեսված նպատակադրումներում որոշ ճշգրտումներ կատա­րելը: Նախագահը տնտեսության հիմնական ճյուղերում իրականացվող քաղաքականության վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, հանձնարարականներ տվել պատասխանատուներին.

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախա­տեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրու­թյուն­ներ չպետք է ընդունվեն. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»,- ասել է Նախագահը:

(Առանձին ոլորտների վերաբերյալ Նախագահի խոսքից մեջբերումները ներկայացվում են ստորև)

***

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply