Փարիզն ու Լոնդոնը նշել են Լիբիային օդային հարված հասցնելու միջոցները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 11, 2011 17:18
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան լրջորեն դիտարկում են Լիբիայի նպատակակետերին օդից հարված հասցնելու հնարավորությունը, եթե Քադաֆիի ռեժիմը քիմիական զենք կամ էլ օդուժ կիրառի խաղաղ բնակչության նկատմամբ: Այդ մասին ըստ Agence France-Presse-ի այսօր ` մարտի 11-ին , առավոտյան ասել է նախագահ Սարկոզին: Փարիզն այլ հնարավորություններ էլ է դիտարկում, բացի զինված միջամտությունից, քանի որ կարծում է, որ “արաբական հեղափոխությունը` արաբների գործն է”: Այդուհանդերձ, Սարկոզին ու Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունը” պատրաստ են կետային հարվածներ հասցնել այն դեպքում, եթե դա կամենան ՄԱԿ-ը, արաբական պետությունների լիգան ու Լիբիայի ընդդիմությունը”:






Facebook
Tweet This
Email This Post
