Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2011 16:40

Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում ստորգետնյա ցնցումներն ու դրանց հետևած ցունամին այսօր, մարտի 11-ին առնվազն 19 մարդու կյանք է խլել: Զոհերի ու տուժածների մասին տվյալները շարունակ փոփոխվում են: Առայժմ հայտնի է շենքի փլուզման հետևանքով տուժած տասնյակ մարդկանց մասին: Երկրաշարժը 8,9 մագնիտուդ հզորություն է ունեցել: Սեյսմաբանների կարծիքով, մոտ ժամանակներում կղզում հնարավոր է նոր ցնցումներ լինեն` 7 մագնիտուդ հզոորությամբ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, Ճապոնիայի հյուսիս արևելքում ավերվել են կամուրջներ ու էստակադներ: Դադարեցվել է մետրոյի ու ճեպընթացների աշխատանքը: Կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում հայտնել, թե երբ երթևեկությունը կվերականգնվի: Տոկիոյում ու նրա մերձակայքում միլիոնավոր ընտանիքներ մնացել են առանց հոսանքի, խոսվում է նաև  գազի արտահոսքի ու հրդեհների մասին` այդ թվում և արդյունաբերական օբյեկտներում: Երկրաշարժը ցունամիի պատճառ է դարձել: Ալիքների բարձրությունը տեղ-տեղ հասնում է 10 մետրի: Ճապոնիայի կառավարությունը մարտի 11-ի երկրաշարժը համարել է երկրի պատմության ամենաավերիչը: Իշխանությունները պատրաստ են օտարերկրյա օգնություն ընդունել:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply