Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 11, 2011 16:36

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵՄ դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման եւ համագործակցության գործող ձեւաչափերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, ուրվագծել են ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացներին:

ԵՄ դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply