Կառավարությունում կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 16:32

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 19-րդ հայտը` կից փաստաթղթերով, համաձայն որի` 2011թ. երկրորդ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 19,948,405 (տասնինը միլիոն ինը հարյուր քառասունութ հազար չորս հարյուր հինգ) ԱՄՆ դոլար, որից 19,522,507 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են:
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում վերականգնվող երրորդ կարգի ջրանցքների Առաջին փաթեթի պայմանագրի ժամկետի երկարաձգման, ՀՄՀ-Հայաստան ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչների Գործընթացի որակական վերլուծություն անցկացնելու պայմանագրի ժամկետի երկարաձգման, Շենիկի ինքնահոս համակարգի հավելյալ հատվածի, ինչպես նաև երրորդ կարգի հավելյալ 10 ջրանցքների կառուցման հարցերը:
Նիստում Կառավարման խորհրդի անդամներին ներկայացվել է տեղեկատվություն վերականգնվող «Նոյեմբերյան-1» պոմպակայանի պատվարի վերակառուցման աշխատանքների ընթացքի և «Ջրից դեպի շուկա» բաղադրիչ շրջանակներում մշակված Ոռոգման ռազմավարությունից բխող իրավական ակտերի և փոփոխությունների փաթեթի հաստատման ընթացքի վերաբերյալ:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply