Շանթ հեռուստաընկերությունն ընդդեմ հոգեգալստականների հոգևոր հովվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2011 15:47

Հելսինկյան կոմիտեն հանդես է եկել Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանությամբ, ով մեղադրվում է  «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանի և Էդուրադ Պետրոսյանի լրագրողական գործունեությունը խանգարելու համար:

2010թ. նոյեմբերի 8-ին Սևան քաղաքում մի երիտասարդ սպանել էր իր ծնողներին, և մամուլում տարածվել էր, որ նա Եհովայի վկա է:

Շանթ հեռուստաընկերության լրագրողները այդ փաստը ճշտելու նպատակով մեկնել են Սևան և ցանկացել են մուտք գործել հոգեգալստականների հավաքատեղի, որը նրանց հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանը թույլ չի տրվել:

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ շենքը, որտեղ ուզեցել են նկարահանումներ անել լրագրողները, մասնավոր սեփականության տարածք է, պատկանում է  երեք անձի, իսկ մասնավոր տարածքում նկարահանման իրավունք կարելի է ունենալ միայն սեփականատիրոջ թույլտվությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, իսկ քրեական գործ հարուցվել է դեկտեմբերի 24-ին: Վլադիմիր Բաղդասարյանը գործով եղել է վկա, այնուհետև 2011թ. փետրվարի 15-ին նրա նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ արտահայտված խտրականությունների հերթական դեպք է:

«Շանթի լրագրողներն այս գործը սարքել են»,- ասաց Իշխանյանը:

Ռևազյանն ասաց, որ իրենք բազմաթիվ միջնորդություններ են ուղարկել, սակայն դատարանը առանց հաշվի առնելով իրենց միջնորդությունները, գործն ուղարկել են դատարան:

Դիտվել է 2393 անգամ:
Print Friendly

Leave a Reply