Ըստ Վահան Հովհաննիսյանի` ՀՀ քաղաքացիները կարողանում են գումար ծախսել միայն սնունդի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 14:44

Անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանություններին ներկայացրած վերջնագրի սոցիալական կետերին`  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սոցիալական խնդիրները պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինեն առանց որևէ մեկի կողմից վերջնագիր ներկայացնելու.«Ցավոք մեր իշխանություններն անընդհատ հնարավորություն են տալիս շահարկելու իրենց անգործությունը և թերի քաղաքական կուրսը»:

Ողջ աշխարհում կարևոր տնտեսական ցուցանիշ է, թե մարդը իր ծախսերի որ տոկոսն է հատկացնում ուտելիքին. սա երկրի մակարդակի ցուցանիշ է:

Հայաստանում, ըստ Հովհաննիսյանի, այդ ցուցանիշը  ամենաբարձրներից է.  Հայաստանի քաղաքացին իր ծախսերի 56 տոկոսը հատկացնում է ուտելիքին: «Սա վկայում է ոչ միայն գնաճի մասին, այլ նաև այն, որ այնքան անապահով է ժողովուրդը դարձել, որ բացի ուտելիքից այլ բաների վրա  ծախսեր չի կարողանում կատարել»,- ասում է Հովհաննիսյանը:

Համեմատության համար Հովհաննսիյանը նշում է, որ ՌԴ-ում, օրինակ, այս ցուցանիշը 23 տոկոս է, եվրոպական զարգացած երկրներում` 10-15 տոկոս:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply