Ռոբերտ Զեբելյանը դարձավ դինամոյական
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 11, 2011 14:06
Կարելի է ասել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքկանի նախկին հարձակվող Ռոբերտ Զեբելյանի համար ձախորդ օրերը ետևում են մնացել: Նա աշխատանքային պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ: 26-ամյա ֆուտբոլիստը մարզումներ էր անցկացնում այդ թիմի խաղացողների հետ և ստուգողական հանդիպումներում իրեն լավ է դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան վստահել են: Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Զեբելյանը հանդես է եկել «Ժեմչուժինա Սոչի» թիմում։






Facebook
Tweet This
Email This Post
