Վահան Հովհաննիսյան. «Այդպիսով կավարտվի մարդկային կյանքերի հետ անխնա խաղը»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 14:10

Սոչիում Հայաստանի,  Ադրբեջանի և ՌԴ  նախագահների հանդիպման արդյունքների ծայրահեղական գնահատականները անհիմն են, քանի որ Սոչիում նոր բան տեղի չի ունեցել. այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` գնահատելով եռանախագահների հանդիպումը:

Հովհաննիսյանը նշում է, որ Սոչիում կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ձգտում են հարցը խաղաղ ճանապարհով լուծել.«Միակ նորությունը կողմերի հայտարարությունն է, որ պատրաստ են քննել Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին` շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»:  Հովհաննիսյանի կարծիքով` եթե հայտարարությունը կյանքի կոչվի, ապա մեծ առաջընթաց կլինի, քանի որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հնարավոր չէ քննել առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության:

Հովհաննիսյանը, սակայն, գործընթացից դրական ակնկալիքներ չունի, քանի որ վստահ է` Ադրբեջանը չի ցանկանա իրականում  նման քննություն իրականացնել, քանի որ 100 դեպքից    99-ում մեղավորը ինքն է լինում, չի ցանկանա նաև գործընթացում ներգրավել ԼՂՀ ռազմական կամ քաղական իշխանություններին:

ՀՅԴ պատգամավորը նշում է, որ եթե Ադրբեջանը ընդունի ԼՂՀ-ին որպես կողմ քննության իրականացման ընթացքում, դրանով ոչ կճանաչի ԼՂՀ-ն, ոչ էլ նրա անկախությունը, սակայն այդպիսով «կավարտվի մարդկային կյանքերի հետ անխնա խաղը»:

«Եթե  ԵԱՀԿ-ն կարողանա պնդել այս մոտեցումը, առաջընթաց կունենանք, չկարողանա, կմնանք կոտրած տաշտակի մոտ»,- ասում է Հովհաննիսյանը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply