Այսօր Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2011 11:03

Անսովոր ուժեղ երկրաշարժը ցնցել է Տոկիոյի շրջանը: Ցնցումների ուժգնությունը հասել է 8.8 մագնիտուդ: Ականատեսների խոսքով,  տներում կահույքն էր թափվում: Հայտարարված է ցունամիի վտանգի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսում` Միյագա պրեֆեկտի մոտ` ճապոնական գլխավոր կղզի Հոնսյուից հյուսիս-արևելք: Երկրաշարժագետները հայտնում են, որ դեպի ափ է շարժվում 10 մետրանոց ցունամի, բնակիչներին շտապ  տարհանել են:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ճապոնիան մի քանի անգամ ցնցվել է: Մարտի 9-ին գրանցվել էր 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Ավերածություններ չկային, սակայն «Ջեյ Ար» երկաթուղային ընկերությունը դադարեցրել էր  ճեպընթացների չվերթը:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply