Սելիմի լեռնանցքում ձնաբքից երկու մեքենա են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2011 11:25

Մարտի 10-ին՝ժամը 11.20-ին, ահազանգ է ստացվել, որ  Սելիմի լեռնանցքում երեք «ՎԱԶ-2121» և մեկ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա ձնաբքի հետևանքով հայտնվել են խցանման մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խցանման պատճառ է հանդիսացել Ա.Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 493 ԼՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի խափանումը: Ավտոմեքենայի մեջ վարորդի հետ եղել են մեկ կին և մեկ երեխա:

Հրշեջ-փրկարարները կցորդման միջոցով ավտոմեքենան տեղափոխել են Մարտունի քաղաք: Մնացած ավտոմեքենաները ինքնուրույն շարունակել են ընթացքը:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply