ԱՄՆ-ում սկսվել են խոզի գրիպի պատվաստանյութի փորձարկումները. աշնանը համաճարակի աճ են կանխատեսում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 10, 2009 15:47

gripi-patvastanyutԱՄՆ-ում սկսվել է խոզի գրիպի պատվաստանյութի զանգվածային փորձարկումը. բժիշկները շտապում են, քանի որ աշնանը կսկսվի խոզի գրիպով հիվանդացության նոր` ավելի խոշոր ալիք:
Պատվաստանյութի փորձարկումներին առայժմ մասնակցում են չափահաս կամավորները: Առաջին փորձարկումը A/H1N1 -ի դեմ Սիեթլ քաղաքի 3 բնակիչների վրա է կատարվել:
3 շաբաթ անց կամավորներին ևս մեկ ներարկում կկատարեն, որից հետո մասնագետները կստուգեն մարդու իմունիտետի արձագանքը` նոր դեղամիջոցի նկատմամբ: Դրանից հետո միայն փորձարկումներին կթույլատրվի մասնակցել նաև երեխաներին և ծերունիներին:
Պատվաստանյութի փորձարկումներ կսկսվեն նաև Ռուսաստանում օգոստոսի վերջերին:
Ներկայումս ողջ աշխարհում խոզի գրիպով վարակված է 200 հազար մարդ, վիրուսին զոհ է դարձել շուրջ 1500-ը: Հյուսիսային կիսագնդում աշնան գալուստի հետ մասնագետները կանխատեսում են, որ խոզի գրիպով հիվանդացությունների թիվը կտրուկ կմեծանա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` համաշխարհային պանդեմիայի դեպքում հակավիրուսային պատվաստանյութերը չեն բավականացնի մոլորակի ողջ բնակչությանը:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply