Գտնվել է Շոպենի հետմահու լուսանկարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2011 9:09

Լեհ լուսանկարիչ  Վլադիսլավ Ժուխովսկին Գդանսկից հայտարարել է, որ իրեն հաջողվել է գտնել Շոպենի հետմահու լուսանկարը: Իբր Լուի Օգյուստ Բիսսոնի արած դագերոտիպը ձեռք է բերել  ոմն շոտլանդացուց: Լուսանկարը թվագրված է 1849 թ.: Վարշավայի` Շոպենի թանգարանի ներկայացուցիչը չի կարող լուսանկարի իսկությունը հաստատել,   քանի որ դեռևս չի տեսել այն, սակայն, ինչպես վկայում է Fakt-ը, նա լրիվ հանավանական է  համարում, որ այն օրիգինալ լինի: Եթե լուսանկարի իսկությունը հաստատվի, ապա լեհ լուսանկարչի գտածոն կարելի է համարել սենսացիոն: Այսօր աշխարհին հայտնի է Շոպենի ընդամենը 2 լուսանկար` երկուսն էլ ճանաչվել են իսկական: Մեկը հենց Լուի Օգյուստ Բիսոնի արած լուսանկարն է` կրկին թվագրված 1849թ:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply