Չինացիներն էլեկտրամեքենա են հավաքել` կոշիկից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2011 8:43

Չինական Kang Shoe կոշիկի ընկերությունը կառուցել է էլեկտրամեքենա` կոշիկի տեսքով: Էլեկտրամոբիլի առաջնելույթը տեղի է ունեցել ընկերության գլխավոր գրասենյակի մոտ` Վենչժոու քաղաքում: Մեքենայի թափքն իրենից ներկայացնում է կաշվե կոշիկ, որն ընկերության ներկայացուցչի խոսքով, պատրաստված է նույն տեխնոլոգիայով, ինչ որ սովորականը` կիրառելով հսկայական կաղապար: Էլեկտրամեքենայի  երկարությունը 3 մետր է, լայնությունը` մեկ մետր: Ինչ շարժիչ է սարքավորված` չի ասվում: Հայտնի է միայն, որ լրիվ լիցքավորման դեպքում այս կոշկամոբիլը  400 կմ կարող է  կտրել-անցնել   35 կմ/ժամ արագությամբ: Այս մեքենան կառուցվել է 6 ամսում, ծախսվել է 4 հազար ֆունտ ստեռլինգ: Ընկերությունը նախատեսել  է ևս 40 նմուշ հավաքել և ուղարկել  խանութներ` երկրով մեկ:

2007-ին մի բրիտանացի բազմոցն էր վերածել ավտոմեքենայի, որը հավաքում էր ժամում 148 կմ արագություն: 2010-ին մի ամերիկացի մեքենա հավաքեց սպասքով սեղանի տեսքով: Փորձարկման ժամանակ այն ցուցադրեց ժամում 210 կմ արագություն:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply