Երգող մկները շփոթեցրին գիտնականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2011 8:21

Գիտնականների երկու խումբ տարբեր եզրահանգումներ կատարեցին մկների երգելու  հատկության վերաբերյալ:

Ինչպես վերջերս է հայտնի դարձել, այս կրծողները ուլտրաձայնային տիրույթում մշտապես ձայներ են արձակում: Թե հասուն,  թե  երիտասարդ մկները ակտիվորեն կիրառում  են մարդկային լսողության  համար անհասանելի  ձայները` իրար հետ հաղորդակցվելու համար: Այդ ձայներն  ուսումնասիրելով, գիտնականները շատ նմանություններ են տեսել մարդկանց երգելու ու մկների հաղորդակցության մեջ:

Ներկայումս մասնագետները միակարծիք չեն մկների «երգի»  բնույթի հարցում: Գիտնականների խումբը պարզել է, որ մեկների երգերը տարիքի հետ բարդանում են, ուստի նրանք կարծում են, որ մկներն այդ «արվեստը» սովորում են մեծահասակներից ու տարիքի հետ կատարելագործում: Գիտնականների մյուս խումբը  կարծում է, որ այդ հատկությունը ժառանգական է:

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply