Աշխարհի միլիարդատերերի ցանկում 5 հայ է ընդգրկված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2011 22:45

Աշխարհի ամենահարուստ հայը Քըրք Քըրքորյանն է, ում ունեցվածքը գնահատվում է 3,5 միլիարդ դոլար: Քըրքորյանը ամերիկյան Forbes ամսագրում աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը:

833-րդ հորիզոնականում են «Ռեսո Գարանտիա» ընկերության համասեփականատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներն ու «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնադիր Դանիիլ Խաչատուրովը, որոնցից յուրաքանչյուրն ունի 1,5 միլիարդ դոլար: Իսկ 879-րդ հորիզոնականում «Տաշիր» խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է` 1,4 միլիարդ դոլարով:

Forbes-ի վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմ Էլուն է, ում ունեցվածքը գնահատվում է 74 մլրդ դոլար։ 2-րդ տեղում Microsoft ընկերության Բիլ Գեյթսն է՝ 56 մլրդ դոլար, երրորդ տեղում` Ուորեն Բաֆեթը՝ 50 մլրդ դոլար ունեցվածքով։ Ի դեպ, ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, Բիլ Գեյթը վերջին տարիներին 28 միլիարդ դոլար ծախսել է բարեգործությունների համար, այլապես նա կլիներ ցանկի առաջին հորիզոնականում 88 միլիարդ դոլարով:

Դիտվել է 2305 անգամ:
Print Friendly

Leave a Reply