Եվրախորհրդարանը լիբիական ընդդիմությանը ճանաչել է միակ լիգիտիմ իշխանություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 10, 2011 20:15
Շարունակվում են Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի հարվածները ընդդիմադիր ապստամբների վրա: Ռազմաօդային ուժերը այսօր ռմբակոծել են Մարսա –Բրեգա և Ռաս–Լանուֆ քաղաքները:
Իսկ Եվրախորհրդարանը այդ ընթացքում ընդդիմադիր անցումային ազգային խորհրդին ճանաչել է երկրի լիգիտիմ իշխանություն:
Այսօր ԵՄ-ի օրենսդիր բարձրագույն մարմնի ամփոփիչ նստաշրջանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել փաստաթղթին ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում:
Խորհրդարանականները նաև դիմել են ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քետրին Էշտոնին` կոչ անելով առաջիկայում պաշտոնական կապեր հաստատել լիբիական ապստամբների հետ և սկսել ճանաչման գործընթացը:






Facebook
Tweet This
Email This Post
